Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունենալիք Փաշինյան- Ալիև հանդիպմանը և կնքվող հնարավոր համաձայնագրերին։
Ըստ պարբերականի՝ ակնկալվում է, որ տարանցիկ միջանցքը, ի վերջո, կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք թույլ կտան տեղափոխել ապրանքներ և, ի վերջո, մարդկանց:
Հաղորդվում է նաև, որ, ըստ համաձայնագրի, դրա կառուցման գումարը չի տրամադրվելու ԱՄՆ-ի կողմից, դրա փոխարեն մասնավոր կորպորացիաներին թույլ կտրվի ներդրումներ կատարել։