ԱՄՆ-ն խոստացել է 50 միլիոն դոլար պարգև՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանն օժանդակելու համար։
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Պեմ Բոնդիի խոսքով՝ Մադուրոն ներգրավված է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին և մահաբեր թմրանյութեր ու բռնություն է տարածում Միացյալ Նահանգների տարածքում։
«Այս պահի դրությամբ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը առգրավել է Մադուրոյի և նրա համագործակիցների հետ կապված 30 տոննա կոկաին, ինչպես նաև մոտ յոթ տոննա, որը ուղղակիորեն կապ ունի հենց Մադուրոյի հետ։ Այս թմրանյութերի մատակարարումը վտանգավոր կարտելների եկամտի հիմնական աղբյուրն է, որոնք գործում են Վենեսուելայում և Մեքսիկայում», - նշել է նա։