Միջազգային

Պատրաստ ենք Թբիլիսիի հետ գնալ երկկողմ կարգավորման ճանապարհով. Գալուզին

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 17-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ:

Մասնավորապես, Միխայիլ Գալուզինի խոսքով, Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ զարգացնել պրագմատիկ համագործակցությունն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմերին:

«Վրացական կողմից հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, թե ինչպես են տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան։ Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ համագործակցություն զարգացնելու պատրաստակամության դիրքում՝ այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմերին, և պատրաստ ենք գնալ Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ճանապարհով։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսիում կողմնորոշվեն իրենց հետագա գործողությունների վերաբերյալ», - ասել է Գալուզինը։

Նշվում է նաև, որ Մոսկվան և Թբիլիսին զարգացնում են հարաբերությունները առևտրի և տնտեսության ոլորտում, աճում է զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Վրաստան: