Այսօր ԱՄՆ-ի միջնորդությամբ կայանալիք եռակողմ գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ, ըստ հրապարակումների, կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագիր, Պետդեպարտամենտը խուսափել է մեկնաբանել բանակցությունների մանրամասները։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Պիգոտը հրաժարվել է կոնկրետ տեղեկատվություն փոխանցել։
«Ձեզ ուղղորդում եմ Սպիտակ տուն՝ մանրամասներ ստանալու համար, թե ինչ է տեղի ունենալու։ Դա կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ»,- ասել է նա։
Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Պիգոտը նշել է, որ կփորձի ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել հետագայում, առանց ներկայումս պարզաբանում տալու։
Պիգոտը նշել է, որ թե՛ նախագահ Թրամփը, և թե՛ պետքարտուղարը բազմիցս հույս են հայտնել, որ հնարավոր կլինի շուտով համաձայնության հասնել։ Նա հավելել է, որ երբ կոնկրետ հայտարարելու բան լինի, պաշտոնապես կտեղեկացնեն՝ խուսափելով կանխատեսումներից կամ մանրամասներից։
«Ե՛վ նախագահը, և՛ պետքարտուղարը հայտարարել են, որ հույս ունեն՝ շուտով ինչ–որ համաձայնություն տեսնելու։ Նրանք երկուսն էլ դա բազմիցս են ասել։ Պետքարտուղարը հաճախ է այս մասին խոսում, երբ հնարավորություն է ունենում»,- ընդգծել է նա։