Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը սխալ է անվանել Գազայի հատվածի վրա հարձակումներն ուժեղացնելու՝ Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել անհապաղ վերանայել այդ քայլը:
Հայտարարության մեջ, որ նվիրված է Իսրայելի անվտանգության խորհրդի կողմից նոր ծրագրի հաստատմանը, որը նախատեսում է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքի օկուպացիան, Սթարմերը նշել է, որ հարձակումներն ավելի սրելու՝ Իսրայելի որոշումը սխալ է:
«Մենք կոչ ենք անում անհապաղ վերանայել այն։ Այս քայլը չի մոտեցնի հակամարտության ավարտին կամ պատանդների ազատ արձակմանը, այլ միայն կհանգեցնի նոր զոհերի», - հայտարարել է նա։
Նա ընդգծել է, որ Գազայի հումանիտար ճգնաժամն օրեցօր վատանում է, իսկ իսրայելցի գերիները պահվում են սարսափելի և անմարդկային պայմաններում: