Միջազգային

Թրամփը կհանդիպի Պուտինին, եթե վերջինը հանդիպի նաև Զելենսկու հետ․ NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միայն այն դեպքում, եթե վերջինը հանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, գրում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տակ իր աղբյուրին։

«Որպեսզի հանդիպումը տեղի ունենա, Պուտինը պետք է հանդիպի Զելենսկու հետ», - The Post-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

«Հանդիպման վայրը դեռևս որոշված չէ»։

Այսօր Մոսկվան հայտարարեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը «սկզբունքորեն» համաձայնել են Պուտինի և Թրամփի հանդիպում անցկացնել։ 

Ըստ հրապարակման՝ փաստորեն, Սպիտակ տունը չի հաստատել երկկողմ հանդիպումը։