Կանադայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է գրեթե 17 միլիոն հեկտար անտառ: Նման տվյալներ են ներկայացնում Կանադայի բնական պաշարների նախարարությունը և անտառային հրդեհների դեմ պայքարի միջգերատեսչական կենտրոնը: Կանադայի ողջ տարածքում մոլեգնում է շուրջ 740 անտառային հրդեհ:
Հրդեհներն ընդգրկել են հիմնականում Բրիտանական Կոլումբիա, Սասկաչևան, Ալբերտա, Օնտարիո նահանգները և հյուսիսարևմտյան տարածքները:
Միայն Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է առնվազն 15 հազար մարդ:
Հրդեհների պատճառով առողջության համար վտանգավոր օդի աղտոտվածության մակարդակ է հայտարարվել։ Օդի որակի մասին նախազգուշացումներ են հայտարարվել 11 նահանգներում։