Հնդկական նավթավերամշակող ընկերությունները կառավարությունից հրահանգների են սպասում հնդկական ապրանքների համար 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նոր միջոցները պատասխան են դարձել ռուսական նավթի շարունակական ներմուծմանը։ Վաշինգտոնն արդեն սակագներ է կիրառել Նյու Դելիի հետ առևտրային դեֆիցիտը նվազեցնելու համար, սակայն ներկայիս միջոցառումներն ուղղակիորեն կապված են Մոսկվայի հետ Հնդկաստանի էներգետիկ համագործակցության հետ:
Պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են մատակարարումները, մինչդեռ մասնավոր խաղացողները՝ Reliance Industries - ը, Nayara Energy-ն և HPCL Mittal Energy-ն, շարունակում են գնումները: Հնդկաստանում մասնավոր նավթային ընկերության ներկայացուցիչը հայտարարել է.
«Քանի դեռ կառավարությունը հրահանգներ չի տվել, մենք չենք դադարեցնի ռուսական նավթի ներմուծումը»: