Միջազգային

Թայլանդն ու Կամբոջան համաձայնության են եկել ASEAN-ի դիտորդներ տեղակայելու շուրջ

Թայլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ավարտին են հասցրել բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համաձայնել են թույլատրել ASEAN (Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) դիտորդների ներկայությունը սահմանային գոտում՝ հրադադարի պահպանման վերահսկման նպատակով։

Ըստ համաձայնության՝ դիտորդական առաքելության ղեկը ստանձնելու է Մալայզիան, և դիտորդներն աշխատելու են երկու կողմերի շփման գծում՝ համոզվելու, որ վերջերս կնքված հրադադարը գործնականում պահպանվում է։

Բանակցություններին որպես դիտորդներ մասնակցել են նաև ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչներ։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին կսկսվեն նոր՝ ավելի խորքային բանակցություններ երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։