Միջազգային

Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը ստորագրվելու է մի քանի փաստաթուղթ

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում լուրեր են տարածվել, որ Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը ստորագրվելու են մի քանի փաստաթղթեր։ Այս մասին տեղեկություն է տարածել ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռուֆօղլուն՝ X-ի իր էջում։

Ըստ նրա՝ կողմերը կստորագրեն ոչ թե մեկ, այլ մի քանի փաստաթուղթ – համատեղ հռչակագիր, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում, Մինսկի խմբի լուծարման համատեղ նամակ, նոր երկկողմ հուշագրեր։

Նշենք, որ տեղեկությունը չի հաստատվել կամ հերքվել կողմերից և ոչ մեկի կողմից։