ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ն համարում է Թրամփի հետ հանդիպման համար հարմար վայրերից մեկը։
«Մենք ունենք շատ ընկերներ, որոնք պատրաստ են օգնել մեզ կազմակերպել այդ միջոցառումը: Նրանցից մեկը ԱՄԷ-ի նախագահն է: Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա բավականին հարմար վայրերից մեկն է», - ասել է նա։
Ռուսաստանի նախագահը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը, բայց կրկնել, որ դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։
«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ, ընդհանուր առմամբ, դեմ չեմ: Սա հնարավոր է, բայց դրա համար պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն։ Ցավոք, դա դեռ հեռու է»,- ընդգծել է նա։