Եվրամիության և այլ առևտրային գործընկերների նկատմամբ ամերիկյան ներմուծման լրացուցիչ սակագները ուժի մեջ են մտել:
«Կեսգիշեր է։ Միլիարդավոր դոլարների մաքսատուրքերն այժմ կհոսեն ԱՄՆ, հիմնականում այն երկրներից, որոնք երկար տարիներ շահագործում են ԱՄՆ - ն ու ծիծաղում նրա վրա», - այս մասին գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում:
Արտահանման նոր հավելավճարների մասին հրամանագիրը Թրամփն ընդունել էր անցյալ շաբաթ։ Ինչպես նշում է dpa-ն, Եվրահանձնաժողովը վերջնաժամկետը մեկնաբանել է այլ կերպ և ենթադրել, որ ԵՄ ապրանքների մեծ մասի վրա 15% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին։ Գործակալությունը հավելում է, որ մնում է անհասկանալի, թե ինչու նոր մաքսատուրքերի ներդրման ճշգրիտ ամսաթվի մասին հաղորդագրություն չի տրվել։