Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վաշինգտոնում վաղը տեղի է ունենում ամենակարևոր պատմական իրադարձությունը։
«Վաշինգտոնում վաղը տեղի է ունենում ամենակարևոր պատմական իրադարձությունը։ Հայաստանը և Ադրբեջանը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրում են խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը որոշ ժամանակ է՝ բանակցություններ են վարում, սակայն ամեն ինչ արագացավ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո։
Այս օրը կմնա որպես Կովկասի՝ Ռուսաստանի ճիրաններից ազատագրման ամսաթիվ համաշխարհային պատմության մեջ։ Ռուսաստանը արդեն պաշտոնապես կորցնում է գերիշխանությունը Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ և դեռ պահպանում է վերահսկողությունը Վրաստանի վրա՝ Քոցբանդիի միջոցով, սակայն այդ վերահսկողությունը վաղուց արդեն միայն ձևական է»։