Bild-ի աղբյուրների համաձայն` Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆֆի և Պուտինի միջև զրույցն ավելի արդյունավետ է եղել, քան սպասվում էր։
Միևնույն ժամանակ The New York Times-ը հայտնել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Կարճ ժամանակ անց նաև նախատեսում է եռակողմ հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ։
«Թրամփը հայտնել է իր մտադրությունների մասին՝ եվրոպական առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նախատեսվում է, որ հանդիպումներին ներկա կլինեն միայն երեք առաջնորդները՝ առանց Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցության», - նշվում է հոդվածում։
Եվրոպական առաջնորդները «հասկացողությամբ են մոտեցել Թրամփի խոսքերին»։ Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը։
Ըստ Fox News-ի՝ ռուսական կողմն է ցամկություն հայտնել հանդիպել Թրամփի հետ, իսկ ԱՄՆ նախագահը բաց է հանդիպելու և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ։