Միջազգային

ԱՄՆ-ում ձերբակալվել է զինվորական. նա փորձել է ՌԴ-ին փոխանցել Abrams տանկերի տվյալները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել Է ամերիկացի զինվորականի ձերբակալության մասին, որը կասկածվում է Abrams տանկերի մասին գաղտնի տեղեկատվություն Ռուսաստանին փոխանցելու փորձի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Տեխասում։ 

Ձերբակալվածը 22-ամյա Թեյլոր Ադամ Լին է։  Հետաքննության վարկածով՝ զինվորը փորձել է կապի դուրս գալ ռուսական հետախուզության ներկայացուցիչների հետ և փոխանցել ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող տվյալներ: Այժմ նրան լուրջ քրեական պատիժ է սպառնում լրտեսության և պետական դավաճանության համար։