Միջազգային

Ֆրանսիայում անտառային հրդեհից 1 մարդ մահացել է

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում բռնկված անտառային հրդեհը, որն ընդգրկել է ավելի քան 14,000 հեկտար տարածք, դարձել է երկրում ամենամեծը՝ առնվազն վերջին 20 տարվա ընթացքում։ 

Եղանակը տաք, չոր և քամոտ է, ինչը դժվարացնում է հրշեջների համար հրդեհի մարումը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ 1 մարդ մահացել է, առնվազն 13-ը՝ վիրավորվել են, այդ թվում՝ 11 հրշեջ։

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրդեհն անվանել է «աննախադեպ մասշտաբի աղետ»։