ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը հետապնդվում է Մերիլենդում տուն գնելու բանկային փաստաթղթերի հնարավոր կեղծման և միաժամանակ երկու տարբեր հասցեները որպես հիմնական բնակության վայր ներկայացնելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է ամերիկայն FoxNews-ը։
Հետաքննությունն իրականացնում է Մերիլենդի դատախազությունը։
Քննությունը կենտրոնացած է մի շարք հնարավոր խախտումների վրա, ներառյալ՝ բանկային և փոստային խարդախություն, ինչպես նաև կեղծ հայտարարություններ ֆինանսական հաստատություններին։ Շիֆի գրասենյակը հարցին առայժմ չի արձագանքել։