Կիևի տվյալներով՝ Ռուսաստանը ամսական 9000-ով ավելացնում է Ուկրաինայի դեմ կռվողների թիվը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության նպատակը մինչև ընթացիկ տարվա վերջ տասը նոր դիվիզիաների ստեղծումն է։
Ըստ նրա, դրանցից երկուսն արդեն ձևավորվել են: Այս մասին Սիրսկին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գործունեության արդյունքների վերաբերյալ խորհրդակցությունից հետո:
«Ռուսական զորակազմի աճող թվաքանակի ֆոնին Կիևը այլ ելք չունի, քան շարունակել մոբիլիզացիայի միջոցառումները, բարելավել մարտական պատրաստվածությունը, ուժեղացնել մեր զորքերի անօդաչու բաղադրիչը», - նշել է Սիրսկին: