Միջազգային

Զրույցը օգտակար և կառուցողական էր. Ուշակով

Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի զրույցը օգտակար և կառուցողական էր. լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Նա հայտնել է, որ Պուտինը և Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։

«Իրավիճակն այժմ այնպիսին է, որ մեր նախագահն ունի ամբողջական տեղեկատվություն։ Մեր ազդանշանները և ազդանշաններ՝ նախագահ Թրամփից։ Եվ Թրամփը դեռևս չի տեղեկացվել այս հանդիպման արդյունքների մասին։ Հետևաբար, ես կխուսափեի ավելի մանրամասն մեկնաբանություններից։ Տեսնենք, թե երբ Ուիթքոֆֆը կկարողանա զեկուցել այսօր տեղի ունեցած զրույցի մասին Թրամփին։ Դրանից հետո, ակնհայտորեն, մենք կկարողանանք լրացնել իմ մեկնաբանությունները ավելի էական բանով»,- ընդգծել է նա։