Միջազգային

Գանայի նախարարները ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են

Գանայի զինված ուժերը հայտարարել էին, որ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որը տեղափոխում էր անձնակազմի երեք անդամ և հինգ ուղևոր, անհետացել է ռադարներից։

Ավելի ուշ Գանայի կառավարությունը հայտնել է, որ պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մուհամմեդը, անձնակազմի 3 անդամը և մյուս 3 ուղևորները ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են։