Միջազգային

Հիմալայան գյուղում 50 մարդ համարվում է անհետ կորած

Ողբերգական ջրհեղեղ է տեղի ունեցել Հիմալայան գյուղում. չորս մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ անհետ կորել։

Ուտտարախանդ նահանգում տեղի են ունեցել հեղեղումներ: Սողանքը բառացիորեն ոչնչացրել է Դհարալի լեռնային գյուղը: Հզոր տեղատարափը Խիր Գանգա գետի ափերից դուրս գալու և տներ, հյուրանոցներ ու ճանապարհներ ավերելու պատճառ է դարձել: Ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով շատ մարդիկ չեն հասցրել լքել վտանգավոր գոտին: Անհետ կորածների որոնումները շարունակվում են:

Դհարալին հայտնի է որպես զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածք ունեցող վայր. գյուղում գործել են հյուրանոցներ, հյուրատներ և ռեստորաններ: Հեղեղի պատճառով որոշ հաստատություններ ամբողջությամբ քշվել են կամ լուրջ վնասվել: