Միջազգային

Ռուսաստանը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելին

Մոսկվան հայտարարում է, որ իսրայելական զորքերը չեն միջամտել, երբ վերաբնակիչները Հորդանան գետի արևմտյան ափին հարձակվել են ռուսական դիվանագիտական մեքենայի վրա։ Մեքենան, որը ուներ դիվանագիտական համարանիշ, վնասվել է Գիվ աթ Ասաֆի մոտ՝ իսրայելական ապօրինի բնակավայրի տարածքում։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան այդ հարձակումը համարում է «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի կոպիտ խախտում։ Նա տարակուսանք ու անհամաձայնություն է հայտնել այն կապակցությամբ, որ հարձակումը տեղի է ունեցել իսրայելցի զինծառայողների թողտվությամբ: Ռուսական դեսպանատունը պաշտոնական նոտայով դիմել է Իսրայելի իշխանություններին։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին միջադեպը ներկայացրել է Անվտանգության խորհրդում՝ քննադատելով Իսրայելի քաղաքականությունը և նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգի մասին։