Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանվում Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Հրամանագրում լրացուցիչ մաքսատուրքի պատճառ է նշված այն, որ այդ երկիրը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռուսական նավթ է ներմուծել։
Սպիտակ տունը հայտնել է, որ մաքսատուրքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 27-ից։
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լրացուցիչ մաքսատուրքերը անարդար, չհիմնավորված և անհիմն են։
«Մենք կրկին հայտարարում ենք, որ այդ գործողությունները անարդար, չհիմնավորված և անհիմն են։ Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները իր ազգային շահերը պաշտպանելու համար», - նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։