Միջազգային

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքով։

«Արդյունավետ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ։ Հիմնականը, իհարկե, պատերազմի ավարտն է։ Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգների նախագահին արդար և երկարատև խաղաղության համար իր բոլոր ջանքերի համար»,- ասել է նա։

Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։

«Մենք քննարկեցինք համատեղ եվրոպական որոշումներ, որոնք կարող են օգնել մեր պաշտպանությանը։ Այժմ մենք ունենք որոշումներ Նիդեռլանդներից, Շվեդիայից, Նորվեգիայից և Դանիայից՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար ամերիկյան զենքի համար, որը Ուկրաինան կստանա։ ՆԱՏՕ-ի երկրների հետ այս փոխգործակցությունը կշարունակվի։ Մենք նաև խոսեցինք Ամերիկայի հետ մեր երկկողմ պաշտպանական փոխգործակցության մասին։ Ուկրաինական կողմն արդեն պատրաստել է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, մենք պատրաստ ենք այն մանրամասն քննարկել և կնքել»,- գրել է Թրամփը։