Միջազգային

Ցանկացած պետություն, լինի՝ տարածաշրջանից, թե դրսից, կբախվի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի

Ցանկացած պետություն, լինի՝ տարածաշրջանից, թե դրսից, կբախվի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կտրուկ է արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին: Այս մասին իրանցի պաշտոնյան գրառում է կատարել իր X-ի էջում։

«Կրկին, որոշ ինքնահռչակ կառավարություններ, անտեսելով սեփական և տարածաշրջանային շահերը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և ամեն կերպ փորձում են առաջ տանել իրենց անօրինական նպատակները Հվ. Կովկասում: Հիշեցնում եմ՝ ցանկացած պետություն, լինի՝ տարածաշրջանից, թե դրսից, եթե փորձի կրկնել իր նախկին ձախողված գործողությունները, կբախվի Իրանի կոշտ արձագանքին»,- գրել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական