Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացված Սեն գետում լողալու 3 վայրերը բացումից ի վեր արդեն հյուրընկալել են ավելի քան 35․000 այցելուի՝ չնայած շարունակվող ամառային անձրևներին։
Սեն գետը լողալու համար վերաբացվել է 2024թ. հուլիսին, ինչն առաջին դեպքն է 1923 թվականից ի վեր։ Լողորդները կարող են ազատ լողալ Փարիզի խորհրդանշական ջրերում՝ մաքրման աշխատանքների շնորհիվ։
Հուլիսին տեղացող անձրևները մոտ երկու շաբաթով ստիպեցին փակել երեք լողավազան գոտիները, այդ թվում՝ մեկը հենց Էյֆելյան աշտարակի հարևանությամբ։
Չնայած՝ բացման հաջորդ իսկ օրը անձրևների պատճառով գետում լողալը արգելվել էր, դա չխաթարեց քաղաքացիների ոգևորությունը։ Հուլիսի 13-ին գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ 5700 մարդ լողացել է Սենում։
Սեն գետի լողափնյա գոտիները բաց և անվճար են մնում մինչև օգոստոսի 31-ը։