Ռուսաստանի ԳԱ երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի գիտնականները նախնական հաշվարկ են կատարել՝ հիմնվելով գեոդինամիկ դիտարկումների արդյունքների վրա: Հուլիսի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո թերակղզին տեղաշարժվել է գրեթե 2 մետրով։
«Պարզվեց, որ բոլորս լավ շարժվել ենք դեպի հարավ-արևելք: Երկրաշարժից հետո առավելագույն տեղաշարժերը դիտվել են թերակղզու հարավային մասում: Այնտեղ դրանք կազմել են գրեթե երկու մետր, ինչը համեմատելի է 2011 թվականին Ճապոնիայի Տոհոկու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո հորիզոնական տեղաշարժերի հետ», - ասել են հետազոտողները։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով երկրաշարժ: Այն ամենաուժեղն էր 1953 թվականից ի վեր։
