Միջազգային

Ճապոնիայում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը

Ճապոնիայում այսօր արձանագրել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 41.8°C (107.2 Ֆարենհայթ). գրում է Reuters-ը։ Տապի պատճառով կառավարությունն քաղաքացիներին ստիպել է մնալ փակ տարածքներում և խոստացել միջոցներ ձեռնարկել բարձր ջերմաստիճանի հետևանքով բրնձի բերքի հնարավոր վնասները մեղմելու համար։

Ըստ աղետների կառավարման գործակալության, այս ամռան ընթացքում ավելի քան 53․000 մարդ ջերմային հարվածի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։

Միաժամանակ, Ճապոնական ծովի ափամերձ հյուսիսարևելյան շրջանները կրել են ձյան խիստ պակաս, ինչը ռիսկի տակ է դնում բրնձի բերքահավաքը։

Բարձր ջերմաստիճանները հանգեցրել են նաև վնասատու միջատների, մասնավորապես՝ հոտավետ բզեզների (stink bugs) տարածմանն այն շրջաններում, որտեղ բրինձ է աճեցվում։ Կառավարությունը պատրաստվում է հայտարարել նոր քաղաքականություն, որի նպատակը բրնձի արտադրության ավելացումն է՝ ապագա պակասները կանխելու համար։