Միջազգային

Գերմանիան կործանիչներ է տեղափոխել Լեհաստան

Գերմանիան կործանիչներ է տեղափոխել Լեհաստան

Բելառուսում ՌԴ զորավարժությունների ֆոնին Գերմանիան Eurofighter կործանիչներ է տեղափոխել Լեհաստան։

Ինքնաթիռները ժամանել են Մինսկ-Մազովեցկի ավիաբազա։ Նրանք պարեկելու են օդային տարածքը և հետևելու են Ռուսաստանի ակտիվությանը դաշինքի արևելյան թևում։  

«Այս տեղակայումը ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային համերաշխության հստակ ազդանշան է և ընդհանուր օդային տարածքը զսպելու և պաշտպանելու հուսալի միջոց»,- հայտարարել Է Գերմանիայի ռազմաօդային ուժերի խոսնակը:

Կործանիչների հետ Լեհաստան է ժամանել մոտ 150 գերմանացի զինծառայող։ Նրանք լրացրել են Լեհաստանում գերմանական զորախմբավորումը, որն արդեն ներառում է Patriot-ներիի երկու մարտկոց եւ Eurofighter այլ ինքնաթիռներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական