ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան՝ չորեքշաբթի կամ հինգշաբթի։
«Գուցե հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի կամ հինգշաբթի, նա գնա Ռուսաստան։ Նրանք ուզում են տեսնել նրան։ Նրանք խնդրել են հանդիպում, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի», - նշել է Թրամփը։
Թրամփը նաև մեկ անգամ ևս հիշեցրել է, որ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս մինչև սահմանված վերջնաժամկետը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ռուսաստանը կարողանում է շրջանցել պատժամիջոցները. «Ռուսները շատ լավ գիտեն՝ ինչպես շրջանցել պատժամիջոցները»։