Թրամփի խորհրդականը Հնդկաստանին մեղադրել Է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը ֆինանսավորելու մեջ:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Հնդկաստանն օգնում է Մոսկվային՝ գնելով ռուսական նավթ: Նրա խոսքով՝ Թրամփը հասկացրել է, որ Դելիի դեպքում անընդունելի է շարունակել նման գնումները։
Միլլերը նշել է, որ Հնդկաստանը ռուսական նավթի ներմուծման ծավալներով «Չինաստանի հետ հավասար է, ինչը նա անվանել է զարմանալի փաստ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թրամփի հարաբերությունները վարչապետ Մոդիի հետ մնում են «արտասովոր»: