Առևտրային բանակցությունների ֆոնին Մալայզիան պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիաների և հեղուկացված գազի գնումների ավելացման մասին։
Կուալա Լումպուրը հինգ տարվա ընթացքում մինչև 150 մլրդ դոլար կծախսի կիսահաղորդչային արդյունաբերության, օդատիեզերական ոլորտի և դատա-կենտրոնների համար ամերիկյան սարքավորումներ գնելու վրա. հայտնել է երկրի առևտրի նախարար Թենգկու Զաֆրուլ Ազիզը:
Բացի այդ, Petronas պետական կորպորացիան տարեկան 3,4 մլրդ դոլարի հեղուկ գազ կգնի ԱՄՆ-ից: Մալայզիան նախատեսում է նաև 70 մլրդ դոլար ուղղել ԱՄՆ-ում միջսահմանային ներդրումներին՝ առևտրային անհավասարակշռությունը նվազեցնելու համար:
Կողմերն ավարտում են դեռևս Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ներդրված սակագների շուրջ բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության նախապատրաստումը: Երկրի առևտրի նախարարը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են Կուալա Լումպուրի շահերին: