Միջազգային

Կորեաները սահմանին վերջ են դնում ձայնային պատերազմին

Հյուսիսկորեացիները մնացել են առանց K-pop-ի. Հարավային Կորեայի իշխանությունները սկսել են ապամոնտաժել ժամանակակից երաժշտություն, լուրեր և քարոզչություն հեռարձակող բարձրախոսները։

Բարձրախոսները տեղադրվել են ամբողջ ապառազմականացված գոտու երկայնքով։ Հարավային Կորեան հեռարձակում էր երգեր, լուրեր, որոնք քննադատում էին Կիմ Չեն Ընին։ Ի պատասխան սրա՝ ԿԺԴՀ-ն միացրել էր մետաղական աղացի ձայներ։

Հունիսի սկզբին Հարավային Կորեայում նախագահ Լի Չժե Մյունի երդմնակալությունից հետո բարձրախոսները խլացվել են։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան նույնպես դադարեցրել է արձագանքը։

Օգոստոսի 4-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է բարձրախոսների լիակատար ապամոնտաժման մասին և բացատրել, որ այն ուղղված է լարվածության թուլացմանը։