Միջազգային

Մենք չպետք է կախվածության մեջ գտնվենք դոլարից. Լուլա դա Սիլվա

Մենք չպետք է կախվածության մեջ գտնվենք դոլարից. Լուլա դա Սիլվա

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ այսօր Բրազիլիան այնքան կախված չէ Միացյալ Նահանգներից, որքան նախկինում, և երկիրը շատ ընդարձակ առևտրային կապեր ունի ամբողջ աշխարհի հետ: 

«Մենք տնտեսապես շատ ավելի անկախ ենք, բայց, իհարկե, ես հասկանում եմ, որ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները նույնպես կարևոր են։ Ես չեմ հրաժարվում այն մտքից, որ պետք է ձգտել ստեղծել այլընտրանքային արժույթ, որպեսզի մենք կարողանանք առևտուր անել այլ երկրների հետ։ Մենք չպետք է կախվածության մեջ գտնվենք դոլարից»,- հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական