Միջազգային

Ավստրալիայում ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին անգամ առատ ձյուն է տեղում

Ավստրալիայում ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին անգամ առատ ձյուն է տեղում: Նման քանակությամբ ձյունը հազվադեպ է Ավստրալիայի համար, ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում։

Ձյան պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում, և ճանապարհներին տասնյակ վթարներ են։ Նշվում է, որ տասնյակ մեքենաներ մնացել են ճանապարհներին, և փրկարարական ծառայությունները խնդրում են մարդկանց զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։