Այսօր առավոտյան ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմ է տեղի ունեցել։
Ռուսական զլմ-ների փոխանցմամբ՝ Տուապսեի շրջանի Ագոյ հանգստավայրային գյուղում պտտահողմը վնասել է լողափի ենթակառուցվածքները։ Տուապսեի շրջանի մի շարք բնակավայրերում ուժեղ անձրևներից հետո գետերը դուրս են եկել ափերից։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում դեռևս ուժեղ անձրևների, կարկուտի և փոթորկի սպառնալիք կա։