Ամերիկացի երաժիշտ և «Գրեմմի» մրցանակի վեցակի դափնեկիր Լեոնարդո Խիմենեսը, որը հայտնի է Ֆլակո անունով, մահացել է 86 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո, հաղորդում է National World-ը։
«Երաժշտի ընտանիքի խոսքով՝ նրանք սարսափելի կկարոտեն նրան։ Խիմենեսի որդին՝ Արթուրոն, պատմել է, որ հոր վերջին խոսքն էր՝ հոգնել եմ»,- նշվում է հրապարակման մեջ։
Խիմենեսը մհոսպիտալացվել էր առողջության վատթարացման պատճառով։ 2014 թվականին նա ենթարկվել էր մեջքի լուրջ վիրահատության, իսկ 2015 թվականին՝ կոնքի հրատապ վիրահատության՝ դժբախտ անկման պատճառով։
Լեոնարդո Խիմենեսը ճանաչում էր ձեռք բերել բրիտանական ռոք խմբի՝ The Rolling Stones-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրանց քսաներորդ՝ Voodoo Lounge ալբոմի վրա։ Նա համագործակցել է նաև երգահան-կատարող և դերասան Բոբ Դիլանի հետ։