Պուտինը, հնարավոր է, ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան։ Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի դա անել,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառելու, և նա բավականին լավ է տիրապետում պատժամիջոցներին։ Նա գիտի, թե ինչպես խուսափել պատժամիջոցներից», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Պուտինը, անկասկած, կոշտ մարդ է, բայց զարմացած է, որ «շատ լավ զրույցներ է ունեցել նրա հետ, իսկ հետո հանկարծ ռումբերը սկսել են թռչել»։