Վալաամում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում՝ հուլիսին:
«Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի կողմից հիասթափությանը, ապա բոլոր հիասթափությունները առաջանում են ավելորդ սպասումներից: Խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը մոտենալու համար պետք է հանգամանալից խոսակցություններ վարել։ Եվ ոչ թե հանրության մեջ, այլ հանգիստ, բանակցային գործընթացի լռության մեջ»,- ասել Է Պուտինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից: Նա խոստացել է կրճատել այն ժամկետը, որը նա տվել է Ռուսաստանին հակամարտության կարգավորման համար՝ 50-ից հասցնելով 10-12 օրվա։