Միջազգային

Հաստատում եմ առաջնորդների մակարդակով հանդիպելու պատրաստակամությունս. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։ Ուկրաինայի առաջնորդը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հանդիպել առաջնորդների մակարդակով։

«Մենք հայտարարություններ ենք լսում Ռուսաստանից, և եթե դա ազդանշան է պատերազմը արժանապատվորեն ավարտելու և իսկապես երկարատև խաղաղություն հաստատելու՝ նրանց լուրջ պատրաստակամության մասին, այլ ոչ թե պարզապես պատերազմի համար ժամանակ շահելու և պատժամիջոցները հետաձգելու փորձեր, ապա Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատում է ցանկացած պահի առաջնորդների մակարդակով հանդիպելու իր պատրաստակամությունը»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ Ամերիկան առաջարկել է, Ուկրաինան աջակցում է այս նախաձեռնությանը, և պետք է Ռուսաստանի պատրաստակամությունը։