ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի էջում գրել է․
«Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերը լուրջ են։
Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի»։