Միջազգային

Հակառակ դեպքում Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում. Վադեֆուլ

Գերմանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել Է Իսրայելին միջազգային մեկուսացման մասին, եթե Գազայում հումանիտար իրավիճակը չբարելավվի։

«Իսրայելը պետք է ամենակարճ ժամկետում ապահովի հումանիտար և բժշկական օգնության արագ, անվտանգ և բավարար առաքումը Գազայի հատված։ Հակառակ դեպքում, երկրին սպասում է միջազգային մեկուսացում»,- հայտարարել է Յոհան Վադեֆուլը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ: 

«Ես Գերմանիայի պարտքն եմ համարում ամեն ինչ անել դա կանխելու համար», - ընդգծել է նա։

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է իսրայելցի բոլոր պատանդների ազատման և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտության մասին՝ կոչն առաջին հերթին ուղղելով ՀԱՄԱՍ-ին։