Միջազգային

Ուիթքոֆը Իսրայելից հետո կմեկնի Մոսկվա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի  ուկրաինական կարգավորման համար հատկացված 10-օրյա ժամկետի ավարտից հետո։

ԱՄՆ նախագահը նշել է, որ վստահ չէ, որ դրանք որևէ օգուտ կտան։

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառելու։ Ես վստահ չեմ, որ պատժամիջոցները նրանց անհանգստացնում են։ Նրանք գիտեն, թե ինչ են պատժամիջոցները։ Ես պատժամիջոցների, մաքսատուրքերի և մնացած ամեն ինչի մասին ավելի լավ գիտեմ, քան որևէ մեկը։ Չգիտեմ՝ դա որևէ օգուտ կտա, թե ոչ, բայց մենք դա կանենք», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իսրայել այցից հետո անմիջապես մեկնելու է Մոսկվա։

«Այո, նա գնում է Իսրայել, իսկ հետո Ռուսաստան, հավատաք, թե ոչ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: