Միջազգային

Թրամփը տասնյակ երկրների նկատմամբ ճշտված մաքսատուրքեր է սահմանել

Օգոստոսի 1-ը Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի հետ առևտրի մասին նոր համաձայնագրեր կնքելու վերջնաժամկետն է։ Մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահը հրամանագրեր է ստորագրել 69 երկրների և Եվրամիության նկատմամբ 10-41 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին։ 

Մաքսատուրքերը, որոնք հրամանագրում նշված են որպես ճշտված պատասխան, ուժի մեջ կմտնեն յոթ օրից, և միայն Կանադայի մասով դրանք ուժի մեջ կմտնեն  անմիջապես:

Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել է Սիրիան նկատմամբ՝ 41 տոկոս, ինչպես նաև Լաոսի և Բիրմայի՝ 40- ական տոկոս: Ամենացածրը՝ 10%, սահմանվել է Բրիտանիային և առանձին՝ նրա Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ։