ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ակտի կես դարը. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում նախարարը նշել է, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի չէր արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում։
«ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց։ Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ, և այն բանից հետո, երբ դրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ողջ իմաստը»,- գրել է Լավրովը։