ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին այցելել են Գազայի հարավային Ռաֆահ քաղաք՝ օգնության բաշխման կետերից մեկը դիտարկելու համար. հայտնում է CNN-ը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները գնահատել են սննդի և օգնության բաշխման ընթացքը և հանդիպել տեղի բնակիչների հետ՝ անմիջապես տեղում լսելու իրավիճակի մասին։
Նախօրեին Սպիտակ տունը հայտնել էր, որ այցի նպատակն է մշակել օգնության մատակարարման վերջնական ծրագիր, որը Ուիթքոֆը և Հաքաբին անմիջապես կհաղորդեն նախագահ Թրամփին։
Սա Ուիթքոֆի երկրորդ այցն է Գազա. առաջին անգամ նա տարածաշրջանում եղել էր Թրամփի առաջին պաշտոնավարման սկզբին՝ դառնալով վերջին տասնամյակում առաջին ամերիկացի պաշտոնյան, որ այցելել է Գազա։