Միջազգային

Կալաձեն երրորդ անգամ է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի կողմից պաշտոնապես առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Նրա թեկնածության առաջադրման միջոցառմանը ներկա է եղել իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Կալաձեի թեկնածությունը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը գովեստի խոսքեր է հնչեցրել նրա հասցեին։

Նշենք, որ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի երրորդ անգամ: Նա առաջին անգամ պաշտոնն ստանձնել է 2017 թվականից, իսկ երկրորդ ժամկետը՝ 2021 թվականից։ 

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։