Միջազգային

Ուկրաինական կողմի առաջին արձագանքը դրական էր. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների երրորդ հանդիպման արդյունքները, քանի որ դրա շնորհիվ հաջողվել է պայմանավորվել զոհվածների մարմինների փոխանակման շուրջ:

«Հակամարտության կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է հանգամանալից զրույց, ընդ որում, ոչ հրապարակային». նշել է ՌԴ նախագահը։ Այդ պատճառով Մոսկվան առաջարկել է ստեղծել երեք բանակցային խումբ, բայց դրանք դեռևս չեն սկսել աշխատել։

«Ուկրաինական կողմի առաջին արձագանքը, ինչպես մեզ թվաց, դրական էր»,- հավելել Է Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի պայմանները, որոնք հնչեցվել են 2024 թվականի ամռանը, մնում են անփոփոխ։