Միջազգային

Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քելլին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու համար։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար»,- ընդգծել է Քելլին ՄԱԿ-ում այսօր կայացած նիստում։