Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը «Հեզբոլլահին» կրկին կոչ է արել հրաժարվել զենքից և այն հանձնել ազգային բանակին։
Բանակի օրվա առիթով ունեցած իր ելույթում Աունը հայտարարել է, որ Վաշինգտոնի ճնշման ներքո Լիբանանը ներկայացրել է սեփական առաջարկները՝ մի շարք փոփոխություններով։
Լիբանանյան առաջարկի համաձայն՝ Լիբանանում կլինի «իսրայելական ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում», իսրայելական ուժերի լիակատար դուրսբերում հարավային Լիբանանից և Իսրայելում պահվող լիբանանցի բանտարկյալների ազատ արձակում։ Դրա դիմաց Լիբանանը կզինաթափի բոլոր զինված խմբավորումներին, այդ թվում՝ «Հեզբոլլահին», նրանց զենքը փոխանցելով բանակին։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել էր, որ շարժման զենքը «Լիբանանի ուժն է», և այն հանձնելը կնշանակի հանձնել Իսրայելին։